ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձրել են Խնձորեսկի բնակչի ոչխարները

Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձրել են Խնձորեսկի բնակչի ոչխարները

Խնձորեսկի գյուղապետարանից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար:

  • Կիսվել: