երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը, որոնք դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում

Բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը, որոնք դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում

Դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Հովհաննես Շիրազի փողոցում՝ թիվ 15 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Սպարտակ Հ-ի վարած Pontiac և 28-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen մակնիշի ատոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։ 

 

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Աննա Զ-ն և 55-ամյա Նարինե Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  

  • Կիսվել: