չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բախվել են Opel-ը, Mercedes-ը և ВАЗ 2104-ը, որը գլխիվայր շրջվել է

Բախվել են Opel-ը, Mercedes-ը և ВАЗ 2104-ը, որը գլխիվայր շրջվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112.7 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Շ.-ի վարած Opel մակնիշի, Վայց ձորի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Գոռ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 72-ամյա Մամրե Ս.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 04-ը գլխիավայր շրջվել է:

Վթարի հետևանքով Մամրե Ս.-ն, նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 77-ամյա Ավագ Հ.-ն և ևս մեկ հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: