չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Բախվել են «Mercedes ML350»-ը ու «ՎԱԶ 21703»-ը․ վերջինը բախվել է նաև երկաթե արգելապատնեշին

Բախվել են «Mercedes ML350»-ը ու «ՎԱԶ 21703»-ը․ վերջինը բախվել է նաև երկաթե արգելապատնեշին

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 49-ամյա Արման Մնացականյանի վարած «Mercedes ML 350» մակնիշի և 30-ամյա Գոռ Դավթյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ՎԱԶ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ատակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: