ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բախվել են «Mercedes-Benz»-ը և «KamAZ»-ը․ վարորդներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Բախվել են «Mercedes-Benz»-ը և «KamAZ»-ը․ վարորդներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Ապրիլի 28-ին Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Ապրիլի 28-ին, ժամը 16:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: