շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բախման սպառնալիք եմ տեսնում. Ոստիկանության ներկայացուցիչը՝ ցուցարարներին (Ուղիղ)

Բախման սպառնալիք եմ տեսնում. Ոստիկանության ներկայացուցիչը՝ ցուցարարներին (Ուղիղ)

Քանի որ լարվածություն էր ստեղծվել եւ բախման ռիսկ կար, մենք մեր միջամտությունը, օրենքով սահմանված կարգով արեցինք. Դուք էլ հոգու խորքում չեք ուզում բախման տանել: Այս մասին, այսօր ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով ցույցի կազմակերպիչներին:

«Ես ուզում եմ անկեղծ սրտով հավատալ, որ դուք բախման չեք տանի: Անկախ ձեր պատասխանից, բախման մի տարեք: Եթե մի ուրիշ ժամանակ կլինի ձեզ ընդունելու, կընդունեն, բայց այս պահին դա հնարավոր չի եղել:

Խնդրում եմ հավաքի մասնակիցներին հանդարտություն պահելու եւ բախման չգնալու: Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կապահովի հասարակական կարգն ու անվտանգությունը: Նորից հորդորում եմ՝ բախման չգնալ, որովհետեւ բախման սպառնալիք եմ տեսնում ես»,-ասաց նա, որի հետեւեցին հավաքվածների սուլոցներն ու աղմուկը:

Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Ուշադիր լսեք, բախման էլ եք դուք տանում, պատասխանատվությունն էլ է ձեր ուսերին: Ինձ տեղեկություն է հասել, որ էն վախկոտը հրաման է տվել, որ ժողովրդին ծեծեք, ջարդեք, տուն ուղարկեք: Մենք մեր իրավունքի պահանջով այստեղ ենք՝ պահանջելով պատասխանատվություն:

  • Կիսվել: