շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բագրատյանն առաջարկեց սահմանամերձ համայնքների բնակիչներին մարտական զենք կրելու իրավունք տալ

Բագրատյանն առաջարկեց սահմանամերձ համայնքների բնակիչներին մարտական զենք կրելու իրավունք տալ

Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները պետք է հաղթահարեն անապահովության զգացումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա նշեց, որ մտադիր է ներկայացնել օրենքի նախագիծ, որով Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքների բնակիչներին մարտական զենք կրելու իրավունք կտրվի: Պատգամավորի խոսքով՝ այս պահին քաղաքացիների այս կատեգորիան ստեղծված հանգամանքների բերումով իրեն անպաշտպան է զգում, իսկ զենքի առկայությունը թույլ կտա հաղթահարել այդ իրավիճակը:

Բագրատյանը գործընկերներին հորդորեց ակտիվ մասնակցություն ունենալ հարցի քննարկումներին և ներկայացնել իրենց առաջարկները: 

 

 

  • Կիսվել: