չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Մյասնիկյան պողոտայում կատարված սպանության մեջ կասկածվող անձը

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Մյասնիկյան պողոտայում կատարված սպանության մեջ կասկածվող անձը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել ձեռնաշղթայված մի տղամարդ:

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը կասկածվում է ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում հրազենի գործադրմամբ Մյասնիկյան 2-րդ շենքի շքամուտքի մոտ 54-ամյա Սողոմոն Վ.-ին սպանելու մեջ: Կասկածյալը հասել էր մինչև Բագրատաշենի անցակետ, սակայն նա չի կարողացել լքել ՀՀ սահմանը, քանի որ կանխվել է նրա փախուստը:

  • Կիսվել: