կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բագրատաշենի անցակետի վրացական կողմում մոտ 600 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է՝ սպասում են, որ հայկական կողմի անցակետն աշխատի

Բագրատաշենի անցակետի վրացական կողմում մոտ 600 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է՝ սպասում են, որ հայկական կողմի անցակետն աշխատի

Քիչ առաջ SHAMSHYAN.com կայքի խմբագրություն էին զանգահարել արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետի Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդներ, ովքեր ասում էին, որ հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան:

Նրանցից Կարեն Հովակիմյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ է տնից դուրս են եկել, գնացել Ռուսաստանի քաղաքներ ու հիմա վերադառնում են Հայաստան, բայց արդեն մի քանի օր է կանգնած են վրացական կողմում, քանի որ հայկական կողմը վատ է աշխատում, կամ չի աշխատում, իսկ վրացական կողմն էլ ասում է, որ չի կարող թողնել, քանի որ խցանումներ կառաջանան: 

Ըստ մեր զրուցակցի, այս պահին վրացական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար, որոնց վարորդները տեղեկություն էլ չունեն, թե դեռ ինչքան են ստիպված կանգնելու, որ բացվի հայկական կողմի անցակետը և կարողանան մուտք գործել Հայաստան: 

Հուսահատ վարորդները դիմեցին համապատասխան կառույցներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն հայկական կողմի անցակետի աշխատանքը արագացնելու, կամ ըստ իրենց՝ սկսելու ուղղությամբ:

  • Կիսվել: