երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցները երթով հասան Նկարիչների միություն

Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցները երթով հասան Նկարիչների միություն

 Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած երթը հասավ Նկարիչների միություն։
Այսօր նա նախատեսում է այցելել Գրողների միություն, Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլ կենտրոններ։
 
Նկարիչների միությունում սրբազանին շատ ջերմ ընդունեցին։ Նա անարգել մտավ միության շենք։
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մոտեցավ նրան, բարևեց ու միասին սկսեցին պտտվել միության շենքում, նայել ցուցադրությունները։
 
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում ավելի քան 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Ժամը 10։30-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 134 մասնակցի են տարել ոստիկանություն։

  • Կիսվել: