երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ. երթն ավարտվեց

Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ. երթն ավարտվեց

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Նժդեհի հրապարակից մետրոյով վերադարձան Հանրապետության հրապարակ։ Բագրատ Սրբազանն ասաց, որ այժմ երթի մասնակիցները պետք է հանգստանան, ինքն էլ մի քանի կարևոր հանդիպումներ ունի։

«Մենք որևէ բան չենք անում, մենք տարբեր տեղեր ուղղակի այցելում ենք։ Ես հիմա քիչ հետո հանդիպումներ ունեմ։ Այդ հանդիպումները չափազանց կարևոր են։ Հիմա դուք հագստացեք։ 19։00-ին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ասաց նա։

 Նշենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը նախ այցելել է ԵՊՀ, կոչ արել ուսանողներին՝ միանալ շարժմանն ու չենթարկվել բուհերի ռեկտորների ճնշումներին, այնուհետև այցելել է «Նեմեսիսի» հուշարձան, ապա Ժուռնալիստների միություն, պատասխանել լրագրողներին հուսող հարցերին, հետո մետրոյով գնացել Շենգավիթ համայնք։

 

  • Կիսվել: