երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայում վթարի ենթարկված պարեկի կյանքին վտանգ չի սպառնում

Բաղրամյան պողոտայում վթարի ենթարկված պարեկի կյանքին վտանգ չի սպառնում

Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկել պարեկին։ 

«Այս պահին նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ նորմալ է։ Քննիչը կգա, տեղում կարձանագրի, եթե ինչ որ հարցեր ունենաք կդիմեք քննչական՝ կպատասխանեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Ըստ Խուդինյանի՝ պատահարը շրջադարձի հետ է կապված եղել, բայց որակումներ չտվեց մինչև քննիչի գալը։

  • Կիսվել: