երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին

Բաղրամյան պողոտայում քաղաքացին վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին

Այսօր Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը բողոքի ակցիայի ժամանակ «Մայբախ» մեքենայի վարորդը Բաղրամյան-Պռոշյան հատվածում շրջադարձ անելիս  վրաերթի է ենթարկել պարեկային ծառայողներից մեկին:

Շտապ օգնության աշխատակիցները առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկային աշխատակցին և տեղափոխել հիվանանոց:

Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցիան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

  • Կիսվել: