երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով

Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ 

Իսկ նոր օրը նրանք սկսել են տերունական աղոթքով։

Գիշերը քաղաքացիները Բաղրամյան պողոտայում ֆիլմ են դիտել։ 

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։

 

  • Կիսվել: