երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բացառիկ տեսանյութ. տեսախցիկը ֆիքսել է Նոր Արեշի 34 փողոցի պայթյունի պահը

Բացառիկ տեսանյութ. տեսախցիկը ֆիքսել է Նոր Արեշի 34 փողոցի պայթյունի պահը

Տեսախցիկը ֆիքսել է այսօր առավոտյան Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի պահը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Փրկարարները նախ փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Ավելի ուշ փրկարարները փլատակներից դուրս էին բերել երկու մարդու՝ մեկ տղամարդու եւ մեկ կնոջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունից զոհված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: «Հարեւաններից են նշել, որ բնակիչներ են եղել հարակից տանը: Հատուկ տեխնիկան կիրառվել է, որպեսզի փլատակները բարձրացնեն, կոնկրետ այդ հատվածում տանիք էր փլվել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

  • Կիսվել: