չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկում տեղի ունեցել 3 ավտոմեքենաների բախումը

Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկում տեղի ունեցել 3 ավտոմեքենաների բախումը

ShasHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 27-ին Երևանում՝ Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում, տեղի ունեցել 3 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարը։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանոմ: Ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել էին Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի  ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: