հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք, էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ. Իմքայլական պատգամավոր

Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք, էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ. Իմքայլական պատգամավոր

Այսօր հիանալի կարգապահություն և պատասխանատվություն էր նկատելի Երևանի փողոցներում, հատկապես՝ Կենտրոնում։ Մարդիկ կրում էին դիմակներ և ակնհայտ էր, որ գիտակցում էին պահի լրջությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը

Նա նշել է. ՛՛Հետո վերադարձա Սևան, որը պարետատան որոշմամբ փակ քաղաք է, համաճարակի ահագնացող վտանգով, ապա՝ Գավառ և հարակից գյուղերը։

Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք։
Էլի բազմամարդ թաղումներ ու կնունքներ, քեֆ, ուրախություն...

Ժողովուրդ, հաջորդ մեծ փորձանքը հենց գյուղերում կսկսվի, լրջացե՛ք։ Մեր մեծերը հիմա հիմնականում գյուղերում են, ձեզ չեք հարգում ու սիրում, գոնե իրենց նկատմամբ հարգանքից դրդված ձգվե՛ք։

Համայնքների ղեկավարներին։
Ընկերներ ջան, լավամարդ լինելու պաշարն սպառվել է։ Ուղղակի արգելե՛ք բազմամարդ միջոցառումները, եթե հարկ է՝ ոստիկանության հետ համատեղ։
Հիմա համատեղ ջանք է պետք՝ ամեն մեկիս ու բոլորիս համատեղ ջանքը, որ էս ախտը մեր տնից մաքրենք՛՛:

  • Կիսվել: