երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Բացարձակ անգրագետ, անտառաճանաչ, հաբրգած պաշտոնյա է». Արագածավանում իրավիճակը լարված է, 40 ոստիկան է ժամանել

«Բացարձակ անգրագետ, անտառաճանաչ, հաբրգած պաշտոնյա է». Արագածավանում իրավիճակը լարված է, 40 ոստիկան է ժամանել

Արագածավան գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված, գյուղացիները դեռ փակ են պահում ճանապարհը ՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային՝ Թալին խոշորացված համայնքի կոմունալի պետ Սուրեն Թորոսյանին ակցիայի վայր գալ: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց ակցիայի մասնակից Արագածավանի բնակիչներից  մեկը:

«Այստեղ մոտ 40 ոստիկան կա, մենք վճռական ենք տրամադրված, չենք բացելու ճանապարհը, իրենք այդքանով չեն կարող ճանապարհը բացել»,-ասաց  նա::

Արագածի բնակիչը պատմեց, որ Սուրեն Թորոսյանի եւ երիտասարդի միջեւ կոնֆլիկտը ծագել է մոտ 20 օր առաջ, երբ գյուղին ոռոգման ջուր չտալու պատճառով  ժողով են արել:

«Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր  աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի, խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ ոխսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց»,-ասաց նա:

Արագածավանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն էլ մեզ հետ զրույցումասաց, որ ՔՊ-ական պաշտոնյան առաջին անգամը չէ, որ նման աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվում:

«Բացարձակ անգրագետ, բառիս բուն իմաստով հայերենի տառերը չի ճանաչում, ՔՊ-ն աջակցում է, ինքն էլ հանցագործություն է անում, ոչ մի ուսում չունեցող, ոչ մի բանից չհասկացող մեկն է, հալալ է ՔՊ-ին: Ինքն արտոնյալ է իրեն պահում, դուբինկա ունի մոտը, կներեք արտահայտությանս՝ աշհաբրգած է իրեն պահում, ինչի պետք է ինքը բալոն իր մոտ պահի, որ մի հատ էլ երիտասարդի աչքերին փչի»,- պատմեց նա:

Պապիկյանը ասաց, որ երիտասարդի հայրը Ռուսաստանում է աշխատում, իրենք էլ սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիք են:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ  լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյանյին,ով հարվածել եւ գազ էր փչել Արագածավանի բնակիչ երիտասարդ տղայի դեմքին:

Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս:

  • Կիսվել: