չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Բացահայտվել է որսագողության դեպք. մեքենայում գտել են ձկնորսի ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ ու ձկներ

Բացահայտվել է որսագողության դեպք. մեքենայում գտել են ձկնորսի ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ ու ձկներ

Փետրվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Խաշթառակ բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել և, որսագողության կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձուկ որսալու ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ, ձկնորսական հանդերձանք և պլաստմասե տարա՝ բեղլու, կողակ, տպկուց և կարասիկ ձկներով

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումները պատկանում է իրենն են, ձկներն էլ որսացել է ինքը:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: