ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բաբաջանյանը տեսակցել է առողջական ծանր վիճակում գտնվող Բադասյանին

Բաբաջանյանը տեսակցել է առողջական ծանր վիճակում գտնվող Բադասյանին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնում է, որ տեսակցել է Վահան Բադասյանին:

Բաբաջանյանը, մասնավորապես, նշել է. «Րոպեներ առաջ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցի Վահան Բադասյանին, ով չնայած առողջական ծանր վիճակին շարունակում է գտնվել անազատության մեջ:

Պարոն Բադասյանը արցախյան երկրորդ պատերազմում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, առաջիկա մարտ ամսին պետք է ենթարկվի կրկնակի վիրահատության:

Այս պահին գանգատվում է արյան ցածր ճնշումից և սրտի շրջանում ծակոցներից:

Երևան Կենտրոն ՔԿՀ-ում առանձնահատուկ ուշադիր են Վահան Բադասյանի նկատմամբ, բայցև կարծում եմ, որ ԱԺ բոլոր խբակցություններում կգտնվեն պատգամավորներ, ովքեր անձնական երաշխավորությամբ կմիանան մյուս երաշխավորություններին:

Օգնել ցանկացողներին խնդրում եմ կապ հաստատել ինձ կամ պարոն Բադասյանի պաշտպան Արային Պապիկյանի հետ»:

 

  • Կիսվել: