շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բա տեղորոշման համակարգ էիք մշակել, հիմա քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում՝ կներեք, թարմացված չէ համակարգը. Զոհրաբյան

Բա տեղորոշման համակարգ էիք մշակել, հիմա քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում՝ կներեք, թարմացված չէ համակարգը. Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ կառավարության կողմից կորոնավիրոսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ծրագրերին:

«Կարողացեք տեղորոշել քաղաքացիներին, բա տեղորոշման մի ամբողջ համակարգ էիք մշակել, քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում եք՝ կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի: Դա քաղաքացու խնդիրը չէ, կարգի բերեք ձեր համակարգերը, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան այդ  ծրագրերից օգտվել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, միգուցե շատերի համար մեկ օրը, մեկ շաբաթը, մեկ ամիսը ոչ մի արժեք չունի, բայց կան մարդիկ, որոնց համար նույնիսկ մեկ օրը կենսական նշանակություն ունի:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ուսման վճարների` Կառավարության աջակցության ծրագրին:

«ՄՈԳ-երի հետ կապված այնպիսի բարձր շեմ եք դրել, որ առանց այդ էլ նման մոգ ունեցողը գերազանցիկ է, բարձր առաջադիմություն ունի և հիմնականում օգտվում է անվճար համակարգից: Հիմա էս ֆորսմաժորային իրավիճակը կապ ունի առաջադիմության հետ, այսինքն` եթե բարձր առաջադիմություն չունի, նշանակում է  ուսման վարձերի զեղչման խնդիր չունի»,- ասաց նա՝ հորդորելով վերանայել այս մոտեցումը, քանի որ դա անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ:

Ինչ վերաբերում է կառավարության առաջարկած անտոկոս վարկին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե մայր գումարը որտեղից են վճարելու այն ուսանողները, որոնց ծնողները չեն աշխատում ստեղծված վիճակում։

Պատգամավորն անդրադարձավ նաև Քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմած քաղաքացիների դժգոհություններին:

«Բոլորը հույս ունեին, որ այսօրվանից որոշակի մեղմացումներ կլինի հանձնուքների հարցում, կալանավորները կկարողանան քաղցրավենիք ու միրգ ստանալ, որը կարող են գնել բերդի կողքի բուդկից: Եթե կարող են իրենց քարտերով կողքի բուդկից առնել, ինչն է խանգարում, որ թույլատրեն հարազատները հանձնեն նույն միրգն ու քաղցրավենիքը»,- ասաց նա։

  • Կիսվել: