ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Աժդանակն» ապաքաղաքական կազմակերպություն է և իր որևէ աշխատակցի չի քարոզել՝ կապված ընտրությունների քվեարկության հետ. հայտարարություն

«Աժդանակն» ապաքաղաքական կազմակերպություն է և իր որևէ աշխատակցի չի քարոզել՝ կապված ընտրությունների քվեարկության հետ. հայտարարություն

"ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությունը ապաքաղաքական կազմակերպություն է և իր որևէ աշխատակցի չի քարոզել և չի պատրաստվում քարոզել կապված ընտրությունների քվեարկության հետ, և այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գործող «Աժդանակ» ընկերությունը:
 
՛՛"ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությունը հայտարարում է, որ մամուլում լուրեր են տարածվում այն մասին, որ ՔԿ Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժինը` ընկերության դեմ նման գործողությունների է գնում` կապված նոյեմբերի 14-ին Կապայնում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ։
 
Ելնելով վերոգրյալից պաշտոնապես հայտարարում ենք`
 
"ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությունը ապաքաղաքական կազմակերպություն է և իր որևէ աշխատակցի չի քարոզել և չի պատրաստվում քարոզել կապված ընտրությունների քվեարկության հետ, և այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում՛՛,-ասված է հայտարարության մեջ:
 
Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով. ՛՛Շուրջ երկու տարի շարունակվող, բազմաթիվ ստուգումները ամենատարբեր ճնշումներով, այսօր հանգեցրեցին "ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերության գործունեության դադարեցմանը և այսօրվանից ընկերությունից սնվող 1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի՛՛։

  • Կիսվել: