ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը
Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին սրտամկանի ինֆակտից մահացել էր ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։