երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Մինչ օրակարգին անցնելը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ զոհված զինծառայողի հիշատակը:

Հիշեցնենք` երեկ` ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

  • Կիսվել: