չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի

ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի

Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը՝ ներկայացնելով առանձնահատկությունները:

՛՛1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է,

2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը,

3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով

Ակնկալում ենք աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ նշված հղումով՛՛,-նշել է նա։




  • Կիսվել: