շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱԺ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

ԱԺ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

Ազգային ժողովի շենքի մոտից այս պահին ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ 

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքը՝ ի նշան Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրման դեմ բողոքի։

Այնուհետև Կառավարության մոտ հավաքված քաղաքացիների մի մասը շարժվեց ԱԺ շենքի մոտ՝ շարունակելու բողոքի ակցիան

Նշենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: