ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայարցել է 2019թ. տարեկան հայտարարագիրը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայարցել է 2019թ. տարեկան հայտարարագիրը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ներկայարցել է 2019թ. տարեկան հայտարարագիրը:

Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Արարատ Միրզոյանը հայտարարագրել համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան Աջափնյակում, որը գնման եղանակով ձեռք է բերվել 2018-ին, բացի այդ, Միրզոյանը համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան ևս՝ Շենգավիթում, որի ձեռք բերման եղանակը նշված չէ և ձեռք է բերվել 2004թ.:

Միրզոյանը հայտարարագրել է 2004-ի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը որպես նվեր ստացել է 2016թ., իսկ հարկային տարվա ավարտին՝ 2019թ. ավարտին, այն առկա չէ:

Որպես կանխիկ դրամական միջոց՝ Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 2 մլն 220 հազար դրամ, բանկային հաշիվներին հայտարարագրել է 10 մլն դրամ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 2 մլն 120 հզր դրամ, որպես ԱԺ նախագահ՝ աշխատանքի դիմաց վարձատրվել է 15 մլն 596 հզր դրամ:

Ստացվում է, Միրզոյանի ունեցվածքը կազմում է մոտ 29,5 մլն դրամ:

Նշենք, որ ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող երրորդ պաշտոնյան ՀՀ Ազգային ժողովի նախագահն է, ում դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 18: Այսինքն` ՀՀ ԱԺ նախագահն ամսական ստանում է 1 մլն 190 հզր 520 դրամ:

2018թ. Արարատ Միրզոյանը հայտարարագրել էր 63 մլն դրամ, որից 34 մլն 790 հզր դրամը ստացված փոխառություն էր: 2019-ի հայտարարագրում ստացած փոխառության մասին տվյալ չկա:

ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը հայտարարագել է համատեղ սեփականություն համարվող բնակարանն Աջափնյակում: 2019թ. KIA մակնիշի 2011թ. արտադրության ավտոմեքենա է գնել 6 մլն 200 հզր դրամով: Ավանդներ և արժեթղթեր չունի:

Բանկային հաշվին հայտարագրել է 450 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է 70 հզր դրամ:

Որպես աշխատանքի վարձատրություն՝ «ՎՕԼՕ» ՍՊԸ-ից, նշել է 8 մլն 180 հզր դրամ, ստացված փոխառություններից ստացել է 4 մլն 240 հզր դրամ: Ստացվում է, Աբաջյանի ընդհանոււր եկամուտը կազմում է մոտ 12,5 մլն դրամ:

Ի դեպ, 2018թ. տարեկան հայտարարագրում Գոհար Աբաջյանը աշխատանքից, գույքից, ստացված փոխառություններից ստացել է 55 մլն դրամ եկամուտ:

Ստացվում է, որ  ԱԺ նախագահի կինը 2019թ. ունի ընդհանուր 12 մլն 940 հզր դրամ, և ևս 6 մլն դրամով ձեռք է բերել մեքենա: Այսինքն՝ այդ հանրագումարով Գոհար Աբաջյանի եկամուտը 2019թ. կազմել է 18 մլն 940 հզր դրամ: 2018թ. հայտարարագրում Գոհար Աբաջյանը հայտարարագրել է նաև 34 մլն 790 հզր դրամ փոխառություն, 2019-ի հայտարարագրում այդ մասին նշված չէ:

2017-ի հայտարարագրում Գոհար Աբաջյանի եկամուտը կազմել է 5 մլն 150 հզր դրամ

  • Կիսվել: