հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի. Հակոբյան

Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի. Հակոբյան

Հայաստանում մինչ այս պահը եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի՝ ակնկալվող քանակի մոտ 15 տոկոսը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս պահի դրությամբ հայտարարագիր է լրացրել մոտ 92 հազար քաղաքացի, այսինքն՝ մոտ 15 տոկոսն այն քանակի, որն ակնկալվում է մինչև նոյեմբերի 1–ը»:

Նրանք, որոնք չեն լրացնի, կտուգանվեն՝ ըստ օրենսդրության: Սկզբում կտրվի նախազգուշացում, ապա տուգանք, դրանից հետո տուգանքը երկու անգամ բարձրացվում է:

Հայաստանում աշխատող քաղաքացիներն իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիր պետք է ներկայացրեց մինչև նոյեմբերի 1–ը:

 

  • Կիսվել: