չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ԱԺ-ն հաստատել է ոստիկանների և փրկարար ծառայողների ատեստավորման նոր կարգերը

ԱԺ-ն հաստատել է ոստիկանների և փրկարար ծառայողների ատեստավորման նոր կարգերը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորման նոր համակարգերի ներդրման օրենսդրական նախաձեռնությունները։

Նախագծերի պրակտիկ կիրառման արդյունքում՝ կբարձրանան ոստիկանների ու փրկարարների սոցիալական երաշխիքները, կապահովվի համակարգերի գրավչությունը, ինչպես և կադրային պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը,- նշվում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: