շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է, դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք. Խաչատրյան

Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է, դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք. Խաչատրյան

Կոնկրետ ես չեմ վախենում. Չեմ պատկերացնում, որ իրավական, ժողովրդավարական և բոլոր կառույցները համալրված և ամեն ինչով ապահովված լինելու դեպքում ինչ-որ գրոհի փորձ լինի, կամ եթե լինի, հաջողության հասնի: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք վերջինս վախենո՞ւմ է, որ Ազգային ժողովի դեմ գրոհ կիրականացվի:

«Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է, ամեն օր տարբեր բնույթի հանցագործություններ են լինում, իսկ դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք: Նույն հարցն է, որ ասեք՝ դուք վստա՞հ եք, որ գողություն, կամ ավազակային հարձակում, կամ, ինչպես Գառնիկ Դանիելյանն է ասում, մանկապղծություն չի լինի: Յուրաքանչյուր հանցագործության ռիսկեր միշտ էլ կան, ես որևէ մտահոգություն չունեմ. դա և՛ կկանխվի, և՛ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն օրենքի նորմերը խախտելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե դրսում կրիտիկական զանգված հավաքվելու դեպքում ի՞նչ է անելու իշխանությունը, Խաչատրյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ միտինգներ արել են, և որքան կարողացել են, մարդկանց ներգրավվել են դրանցում: Ամեն ինչ նորմալ է, եթե դրանք խաղաղ են, եթե օրենքի պահանջներ չեն խախտվում, ինչքան քանակությամբ մարդիկ էլ հավաքվեն, նորմալ է ժողովրդավարական երկրում»:

  • Կիսվել: