ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե հայ-ռուսական հարաբերություններն լավ են՝ ինչո՞ւ են եթերում սփռվում այդպիսի հաղորդումներ. Խաչատրյան

Եթե հայ-ռուսական հարաբերություններն լավ են՝ ինչո՞ւ են եթերում սփռվում այդպիսի հաղորդումներ. Խաչատրյան

Գործողություն պահանջող եւ գործողության մասնակցող մարդիկ էապես իրարից տարբերվում են, որովհետեւ  պահանջել գործողություն, ենթադրենք, կիրակի երեկոյան, բայց չգալ գործողության երկուշաբթի առավոտյան, դա նշանակում է՝ դու պահանջում ես «թամաշա»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դժգոհությանը, որ ընդդիմությունը վճռական գործողությունների չի գնում եւ չի կարողանում իշխանափոխություն իրականացնել:

«Արդյոք այն քաղաքացին, որ պահանջում է գործողություն, բայց այդ գործողությանը չի մասնակցում, ինքն իր հետ անկեղծ է»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ինչքան էլ Փաշինյանի հայտարարի, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են... Եթե հայ-ռուսական հարաբերություններն լավ են՝ ինչո՞ւ են եթերում սփռվում հաղորդումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»:

Նշենք, որ նախօրեին ռուսական պետական հեռուստաալիքով ցուցադրվել է հաղորդում, որի ժամանակ ամենախիստ քննադատության է ենթարկվել Հայաստանի իշխանությունը, հնչեն են անգամ վիրավորանքներ:

  • Կիսվել: