Ազգային ժողովում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որը նախաձեռնել է «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնը:
Ներկայացվելու են մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռքի աշխատանքները:


