կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ազգային ժողովում 1 րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

Ազգային ժողովում 1 րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

Պատգամավորները և գործադիրի անդամներն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գաստյանի առաջարկով 1 րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։ Նրան շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը։

  • Կիսվել: