ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ նախագահը Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում՝ դիմակ չկրելու համար

ԱԺ նախագահը Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում՝ դիմակ չկրելու համար

Այսօր Ազգային ժողովի նիստերի ժամանակ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ նախագահի կողմից նախազգուշացում ստացավ՝ ԱԺ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար։

Նախազգուշացումը սպառնում էր նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, սակայն վերջինը, երբ լսեց իր անունը, հայտարարեց, որ պատրաստվում է դիմակ կրել։

Ինչին ի պատասխան Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ու ցուցակում կարդաց միայն Գևորգ Պետրոսյանի անունը։ Պետրոսյանը դահլիճում էր և չարձագանքեց։

Նշենք, որ ՀՀ-ում արտակարգ դրության պարետի որոշմամբ մայիսի 18-ից փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

  • Կիսվել: