Ազգային ժողովի մոտակայքից բերման է ենթարկվել 154 քաղաքացի. ոստիկանություն
Ժամը 13։30-ի դրությամբ Ազգային ժողովի մոտակայքից բերման է ենթարկվել 154 քաղաքացի: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։



