շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին»․ ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը

«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին»․ ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը

ՀՀ տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

Նրանք վանկարկում են «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» և պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

  • Կիսվել: