Ազատության պողոտայում Lexus-ը կոտրել է գովազդային վահանակ, 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետև՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։