երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ազատության հրապարակում տեղակայված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում քաղաքացիներն անվճար և անանուն հետազոտություններ են անցնում

Ազատության հրապարակում տեղակայված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում քաղաքացիներն անվճար և անանուն հետազոտություններ են անցնում

Ազատության հրապարակում տեղակայված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում քաղաքացիներն անցնում են ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի անվճար և անանուն հետազոտություններ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ հետազոտությունների պատասխանները ստացվում են րոպեների ընթացքում:

c1.jpg (406 KB)

Հետազոտությունները խրախուսելու նպատակով միջոցառմանը մասնակցել ու հետազոտվել են նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Արտակ Ջումայանը և ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը:

«Շատերը չգիտեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին և շարունակում են վարակը փոխանցել իրենց հարազատներին: Սա լավ հնարավորություն է անցնելու անանուն, անվճար հետազոտություններ, ստանալ անվճար բուժում, ապրել լիարժեք կյանքով, ունենալ երեխաներ: Պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում նույնպես ապահովել ենք անվճար և արագ թեստավորման հնարավորությունը»,- նշել է Լենա Նանուշյանը:

c2.jpg (577 KB)

Նրա խոսքով` հեպատիտ Ց-ի բուժման պետական ծրագիրը նույնպես արդյունավետ է գործում: Այսօր մեր երկիրը հեպատիտ Ց-ով հիվանդ պացիենտներին դեղորայքը տրամադրում է անվճար` պետպատվերով: Փուլ առ փուլ հեպատիտների բուժման ամբողջ շղթան Հայաստանում դառնում է անվճար:

Հետազոտությունները կատարում են ԱՆ ԻՀԱԿ կենտրոնի մասնագետները: Հետազոտությունն ուղեկցվում է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Հանրային միջոցառումը կշարունակվի մինչև ժամը 19:00-ն:

 c3.jpg (557 KB)

  • Կիսվել: