ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազատազրկված 9-րդ դասարանի չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ. հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ

Ազատազրկված 9-րդ դասարանի չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ. հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ:  Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նշենք, որ ընդհանուր առմամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող 2019-2020թթ. հանրակրթական ծրագրերը կազմակերպվել են «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում, որոնց մասնակցել և ավարտել են 11 աշակերտներ։

Համավարակի պատճառով «Աբովյան» ՔԿ հիմնարկում այս տարի Հունիսի մեկի տոնակատարության միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ազատությունից զրկված երեխաների համար ձեռք են բերվել գրքեր, զարգացման խաղեր, զբաղվածության պարագաներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ, որոնք հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կփոխանցվեն երեխաներին։

  • Կիսվել: