երկուշաբթի, հունվար 13
13 / 1 / 2025
«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գեւորգյանի եւ չորս ընկերների առնչությամբ

«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գեւորգյանի եւ չորս ընկերների առնչությամբ

Անցած գիշեր ապօրինի ձերբակալվածների ընկերները հանդես են եկել հայտարարությամբ։

«Երեկ երեկոյան Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Ազատազեն» կազմակերպության համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գեւորգյանին եւ եւս չորս մեր ընկերների՝ հրազենի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման եւ տեղափոխման  կասկածանքով։

Անհեթեթ է ձերբակալման հիմնավորումը, քանի որ բոլորը գիտեն, այդ թվում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը միշտ եղել է օրինական հիմքով զենք ունենալու, կարգավորման եւ իմացության քարոզչության ակտիվիստներից մեկը։

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին եւ ընկերներին, մենք կձեռնարկենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքները պաշտպանելու համար»,- նշվել է հայտարարությունում։

Ձերբակալվածների անունները.

Իշխան Գեւորգյան

Հրաչյա Թովմասյան

Հարի Ավագյան

Անդրանիկ Եղոյան

Հայկ Մեսրոպյան

Ձերբակալվածներին պաշտպանող փաստաբանները.

Տարոն Բաղդասարյան

Վարազդատ Հարությունյան

Հիշեցնենք, որ մինչ այդ ձերբակալվածների պաշտպանությունը հանդես էր եկել հայտարարությամբ պաշտպանյալների անօրինական ազատազրկման մասին։ https://news.am/arm/news/823332.html.

  • Կիսվել: