կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ազատագրական շարժումը «Հայաստան» խմբակցության կցորդը չէ․ Սաղաթելյան

Ազատագրական շարժումը «Հայաստան» խմբակցության կցորդը չէ․ Սաղաթելյան

Խոսակցությունները, թե Ազատագրական շարժումը «Հայաստան» խմբակցության կցորդն է, ասեկոսեներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Այս կապակցությամբ նա կոչ արեց ուշադրություն չդարձնել այդ ասեկոսեների վրա։

«Մենք մեր կարծիքն այս առնչությամբ արդեն հայտնել ենք»,-նշեց Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ցանկացած շարժում կամ նախաձեռնություն փորձում են կապել որոշ քաղաքական ուժերի հետ։

  • Կիսվել: