երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
 «ԳԱԶ 31105»-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային, որն էլ դիպել է կայանված Grand Cherokee-ին. կա վիրավոր

«ԳԱԶ 31105»-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային, որն էլ դիպել է կայանված Grand Cherokee-ին. կա վիրավոր

Լոռու մարզում, ապրիլի 21-ին, վարերթ է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 14-ամյա Վիլեն Գ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածն այնուհետև՝ հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: