կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այսուհետ բոլոր ՀԿ-ները տարեկան հաշվետվություն կներկայացնեն

Այսուհետ բոլոր ՀԿ-ները տարեկան հաշվետվություն կներկայացնեն

Բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն. Այդպես է նախատեսվում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններով, որոնց Կառավարությունն այսօր հավանություն է տվել:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ գործող կարգավորումներով տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեն միայն այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են հանրային միջոցներից: Նա նշեց. «Բարձր հաշվետվողականություն ապահովելու նպատակով այդ սահմանափակումը հանում ենք եւ այսուհետև առաջարկում ենք, որ բոլոր ՀԿ-ները հրապարակեն տարեկան հաշվետվություն՝ անկախ նրանից, թե միջոցներն ի՛նչ աղբյուրներից են ստացել»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ եթե ՀԿ-ի միջոցները հանրային աղբյուրներից չեն, նրանք պետք է հրապարակեն իրենց ծրագրերը՝ առանց մատնանշելու այդ միջոցների աղբյուրները:

  • Կիսվել: