«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին». Հայկ Մարության
Ապրիլի 20-ին, Երեւանի ավագանու նիստում Հայկ Մարությանը անրադառնալով ավտոմեքենաների կայանման խնդիրներին հայտարարեց.
«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարք կանգնել, կամ Շահումյանի հրապարակում կանգնել, այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք:
Ինձ համար շատ ցավոտ է ամեն օր կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրիկը իր երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետեւ մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին եւ այդ մեքենան պետք է վերցնել եւ ուղիղ տանել տուգանային հրապարակ, առանց քննարկման, եւ մեծ տուգանքով պատժել այդ մարդուն, եւ ուզում եմ նշել, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի շատ քիչ քարշակ ունեն, մի քանի հատ ձեռք են բերել բայց, միեւնույն է, չեն հասցնում»,- ասաց Մարությանը: