չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 5-ը ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն Գորիսում

Այսօրվանից մինչև դեկտեմբերի 5-ը ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն Գորիսում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  Գորիս քաղաքի ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 5-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի` Դավիթ Բեկի, Տիգրան Մեծի, Մ.Սարյան, Սյունիքի, Անկախության, Մաշտոցի, Յու. Բախշյան, Ա. Բակունցի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:   

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: