ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները․ Վարդևանյան

Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները․ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստումներին վերաբերող խոսքին․ «Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է, տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:

Այսօրվա կառավարության նիստին  կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի:

Ոչ մեկ, լինի կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ»։

  • Կիսվել: