հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է. մարզպետ

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է. մարզպետ

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Նա նշել է, որ վարակվածներից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:  8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն:

՛՛Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները' Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը՛՛,-գրել է Ղուկասյանը:

  • Կիսվել: