երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

1988 թվական, 7-ը դեկտեմբերի, 11:41․ 10 բալլ ուժգնությամբ երկրաշարժը 30 վայրկյանում Հայաստանի 41 տոկոսն ավերակի վերածեց:

Բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:

Վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

  • Կիսվել: