Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։



