ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի

Այսօր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի

Վերջին դասի միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում և մարզերում այսօր իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ»,– ասված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայության տարածած հաղորդագրությունում։
 
Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ:
Ոստիկանությունը ծնողներին և ուսուցիչներին համագործակցության կոչ է արել միջոցառումների արդյունավետության ապահովման համար:

  • Կիսվել: